Փարաջանով, Կոմիտաս, Կապուտիկյան. Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը
Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին եւ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվում Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հունվարի 19-ից 25-ը Կիեւում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի եւ պոեզիայի սիրահարների շրջանում:
Կազմակերպիչները նշում են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան եւ Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, ինչպես նաեւ Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական եւ երաժշտական երեկոներ ու ֆիլմադիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:
«ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հաղորդել է պարբերականին, որ միջոցառումների կազմակերպիչներն են
«ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը,
Կիեւում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության եւ
մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիեւի հրեական համայնքի
ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայում Հայերի միությունն ակտիվորեն աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ. կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ ակնառու հայրենակիցների
ստեղծագործությունները շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին: