Հայտնի է Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպման հնարավոր վայրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպումն անցկացնել Վիետնամում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ երկրորդ գագաթնաժողովի նախաշեմին Թրամփը դրականորեն է տրամադրված և հնարավոր է համարում իրական առաջընթացը երկու երկրի հարաբերություններում:
«Երկրորդ գագաթնաժողովում մենք կշարադրենք մեր ակնկալիքները որոշակի քայլերի վերաբերյալ, որոնք պետք է անի Հյուսիսային Կորեան իրական ապամիջուկայնացում սկսելու համար:
Նախօրեին Թրամփը բանակցություններ է վարել ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլի հետ: Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում հաջողվել է մեծ առաջընթացի հասնել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների առաջին պատմական հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսի 12-ին: Գագաթնաժողովի արդյունքում Կիմ Չեն Ընը հաստատել է ապամիջուկայնացման մտադրությունը, իսկ Թրամփը՝ Փհենյանին անվտանգության երաշխիքներ տրամադրել: