Բալիում մտադիր են 10 դոլարի չափով հարկ մտցնել արտասահմանյան զբոսաշրջիկների համար
Բալիի իշխանությունները մտադիր են հարկ մտցնել արտասահմանյան զբոսաշրջիկների համար` 10 դոլարի չափով, գրում է The Straits Times թերթը:
Այդ միջոցները կուղղվեն էկոլոգիական կարիքների բավարարմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը։
Համանուն նահանգի նահանգապետ Վայան Քոսթերայի խոսքով՝ համապատասխան օրինագիծը ներկայացվել է տեղի խորհրդարանի քննարկմանը անցած տարեվերջին։
Սպասվում է, որ առաջիկայում այն կընդունվի։
Ներկայում քննարկվում են վճարման ձևերը. կամ հարկը կներառեն տոմսերի, այդ թվում և ավիատոմսերի արժեքի մեջ, կամ էլ վճարումը կկատարվի անմիջապես տեղ հասնելուն պես. օդանավակայանում կամ նավահանգիստներում։
Վայան Քոսթերան ընդգծել է, որ «հարկը մտցվում է միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար, քանի որ նրանք գալիս են հանգստանալու, զվարճանալու»։
«Ինդոնեզացիների մեծ մասը գալիս է Բալի, որպեսզի այցելի հարազատներին կամ էլ մասնակցի գործնական համաժողովների»,- ասել է նահանգապետը։