Թրամփը գլոբալ տաքացում է «մաղթել» ցրտից տուժածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին կոչ է արել հնարավորինս տնից դուրս չգալ՝ առատ ձյան պատճառով: Այս մասին նա ասել է Twitter-ում:
«Զգույշ եղեք և փորձեք տնից դուրս չգալ: Երկրի տարածքի մեծ մասը վնասներ է կրում ձյան անհավատալի քանակից և գրեթե ռեկորդային ցրտից»,- գրել է նա և հավելել, որ «հաճելի կլիներ մի փոքր հին բարի գլոբալ տաքացում զգալ»:
Ավելի վաղ, հունվարին, ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը ձյան առատ տեղումների մասին զգուշացրել է Միսուրիի և Մեյնի միջև գտնվող ավելի քան 15 նահանգների: Որոշ շրջաններում մինչև 25 սանտիմետր ձյուն է տեղացել:
Նմանատիպ հայտարարություն Թրամփն արել է 2017-ի վերջերին՝ արձագանքելով երկրի արևելյան ափամերձ տարածքի անոմալ սառը եղանակին: Նրա խոսքերով, Նահանգները կարող են օգուտ քաղել «հին բարի գլոբալ տաքացումից», որի դեմ պայքարի համար երկիրը պատրաստվում էր տրիլիոն դոլարներ ծախսել: