Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցի մոտ 300 մասնակից է ձերբակալվել
Ֆրանսիայում հունվարի 19-ին «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել։ Այս մասին այսօր BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունիեսը։
Նրա խոսքով՝ իրավապահները բախվել են «չտեսնված բռնության», այդ իսկ պատճառով ռետինե փամփուշտների օգտագործումն արդարացված է։
«Եթե ոստիկանությունը դրանք չկիրառի, չի կարողանա պայքարել բռնության այդ ալիքի դեմ»,-պատասխանել է պետքարտուղարը։
Հունվարի 19-ին Ֆրանսիայում անցկացվել է «դեղին բաճկոնների» 10-րդ ակցիան։ Ողջ երկրով մեկ բողոքի ակցիայի էր դուրս եկել մոտ 84 հազար մարդ։