Մոուրինյուն պատմել է, թե ինչպես է Չելսիի հանդերձարանում թաքնվել կեղտոտ ներքնաշորերի արկղում
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պատմել է 2005 թվականին տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին, երբ ինքը «Չելսիի» հանդերձարանում թաքնվել է
կեղտոտ ներքնաշորերի համար նախատեսված արկղում, որպեսզի շրջանցի ՈւԵՖԱ-ի
որակազրկումը` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` Մյունխենի «Բավարիայի» հետ երկու խաղերի համար.
«Այո, նման բան իսկապես եղել է: «Չելսի»-«Բավարիան» մեծ խաղ է Չեմպիոնների լիգայում: Ես պետք է խաղացողների կողքին լինեի, և դա ինձ մոտ ստացվեց:
Ես ցերեկը գնացի հանդերձարան, իսկ խաղը սկսվելու էր 19:00-ին: Ցանկանում էի այնտեղ լինել, երբ ֆուտբոլիստները կգան: Ինձ ոչ-ոք չտեսավ, բայց խնդիրն այն էր, որ կարողանայի աննկատ էլ դուրս գալ հանդերձարանից:
Ստյուարտ Բանիստերը, որը «Չելսիում» պատասխանատու էր հանդերձանքի համար,
օգնեց, որ ես մտնեմ արկղի մեջ: Կափարիչը փոքր-ինչ բաց էինք թողել, որպեսզի ես կարողանայի շնչել: Երբ Ստյուարտն արկղը հանդերձարանից դուրս էր տանում, նրան սկսեցին հետևել ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն, ովքեր շատ էին ցանկանում ինձ գտնել:
Ես դեռ այնտեղ էի, բայց նա ստիպված էր փակել կափարիչը: Երբ նա այն բացեց, ես մեռնում էի: Լուրջ եմ ասում: Քիչ էր մնում մահանայի: Դա ճիշտ է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Առաջին խաղում «Չելսին» 4:2 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ Մյունխենում կայացած խաղն ավարտվել էր «Բավարիայի» հաղթանակով, բայց երկու խաղերի արդյունքում մրցաշարի կիսաեզրափակիչ էր դուրս եկել լոնդոնյան ակումբը: