Ռուսաստան-Ամերիկա ավելի քան 1000 ավիաչվերթ է չեղարկվել
ԱՄՆ-ում 1000-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ ՌԴ քաղաքացիներին այդ մասին նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում։
ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներւմ դիտվում են տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ։
Եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Փենսիլվանիա և Նյու Ջերսի նահանգներում։ Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և այլ քաղաքների օդանավակայաններում չեղարկվել է 1000-ից ավելի չվերթ։