Լիսաբոնում պատերազմ են հայտարարել պլաստիկե բաժակներին
Լիսաբոնում 2020 թվականին կվերանան մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակները, հաղորդում է Europulse –ը:
Նման բաժակների օգտագործման արգելքը կվերաբերի ինչպես սրճարաններին ու ռեստորաններին, այնպես էլ փողոցում սննդի կետերին: Ըմպելիքները կվաճառվեն գավաթներով ու բազմակի օգտագործման բաժակներով, կամ ասենք կոկոսի հյութը կարող են մատուցել բնական կոկոսով:
Պլաստիկե սպասքի և այլ մեկանգամյա օգտագործման պարագաների օգտագործումը Լիսաբոնում վերջին տարիներին ավելացել է զբոսաշրջիկների աճին զուգահեռ: միայն վերջին 3 տարիներին քաղաքում աղբի քանակն ավելացել է 10 տոկոսով:
Նշենք, որ պլաստիկե աղբի դեմ պայքարն ընթանում է ամբողջ ԵՄ տարածքում: