ԱՄՆ օդուժը ոչնչացրել է Սոմալիի «Ալ Շաբաբ» խմբավորման մոտ 50 զինյալի
ԱՄՆ-ի օդային ուժերի հարվածների հետևանքով զոհվել է Սոմալիի «Ալ Շաբաբ»
խմբավորման մոտ 50 զինյալ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սոմալիի հարավային Ջիլիբ քաղաքի մոտակայքում:
ԱՄՆ զինված ուժերը պատասխան հարված են հասցրել այն բանից հետո, երբ
ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի ազգային բանակի
զինվորների վրա: