Մեծ Բրիտանիայի թագուհին բռնվել է օրենքը խախտելու մեջ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը բռնվել է մեքենան առանց ամրագոտու վարելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, նրան լուսանկարել են մեկ օր անց
այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, շրջվել էր իր ամենագնացով։
Նյութի մեկնաբանություններում օգտատերերը հիշեցրել են, որ առանց ամրագոտու երթևեկությունը Մեծ Բրիտանիայում համարվում է օրենքի խախտում։ Դրա համար նախատեսվում է տուգանք 100 ֆունտ սթերլինգի չափով, տեղեկացնում է Lenta-ն։
Միապետինդատապարտել չի ստացվի. Եղիսաբեթ II-ը լիակատար անձեռնմխելիություն ունի դատական հետապնդումից։ Քանի որ մեղադրանքը սովորաբար հարուցվում է թագուհու անունից, նրա դեմ չի կարող քրեական գործ հարուցվել, նա չի կարող
դատարանում հանդես գալ իր անունից ու վկա լինել։
Եթե Եղիսաբեթը չի կարող զրկվել վարորդական իրավունքից, ապա Ֆիլիպին դա չի վերաբերում։ Թերթը գրում է, որ վթարից հետո սկսվել է հետաքննություն, և թագուհու ամուսինը կարող է առանց վարորդական փաստաթղթերի մնալ։ Բուկինգհեմյան պալատի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ֆիլիպը երբևէ վարորդական վկայական ունեցել է։
Եղիսաբեթը վարել սովորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և
սանիտարական մեքենայի վարորդ է աշխատել։ Փաստորեն, թագուհին իր անունով
վարորդական իրավունք ունի, բայց, օրենսդրության համաձայն, նրա համար այդ
փաստաթուղթը պարտադիր չէ։ Եղիսաբեթն, ի տարբերություն թագավորական ընտանիքի մյուս անդամների, անձնագիր էլ չունի, քանի որ այն դուրս է գրվում «թագուհու անունից»։