Վաճառքի է հանվել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը (լուսանկարներ)
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, մեքենայի գինը չի բացահայտվում, այն կհաղորդեն հավանական գնորդին հարցման պարագայում: Վաճառքի հանված մեքենան օգտագործել են կասկադյորները: Այն սուպերքարի 4 օրինակից մեկն է, որոնք կառուցվել էին հատուկ նկարահանումների համար:
Կուպեն համալրված է 5 լիտր ծավալային, V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը նույնպես չի նվում:
Հիբրիդային սուպերքարը բրիտանական «Յագուար» ընկերությունը ստեղծել է 2011-ին, սակայն հետագայում ընկերությունը որոշել է փակել այդ նախագիծը: Ապրանքանիշի ղեկավարությունը կասկածել է, որ կկարողանա վաճառել 200 օրինակով նախատեսված քանակը: Յուրաքանչյուր մեքենայի արժեքը պետք է կազմեր 1.15 մլն դոլար: