Առաքել Միրզոյանը ամանորյա ուտեստներից լոլիկով ձվածեղ է նախընտրում
Operativ.am-ի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը պատմում է , թե ինչպես է նշելու Ամանորը և նշում, որ իր մտերիմներից բացի չկա կոնկրետ մեկը, ում զանգին սպասում է տոնական գիշերը
Ինչպե՞ս եք նշելու այս տարվա Ամանորը:
Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, նշելու եմ ընտանիքիս և մտերիմներիս հետ, շատ ուրախ եմ, որ այս տարի հնարավորություն ընձեռվեց Ամանորը դիմավորել տանը:
Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:
Խաղողի թփով դոլմա և լոլիկով ձվածեղ:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
Այո:
Ի՞նչ նվեր եք ակնկալում նրանից:
Ես և հավատում եմ և գիտակցում եմ, որ իմ Ձմեռ պապին ես եմ:
Ձմեռ պապիկը կարո՞ղ է Ձեզ դարձնել աշխարհի չեմպիոն:
Կարծում եմ՝ կախված է առաջին հերթին Աստծուց և հետո միայն ինձնից:
Կա՞ ինչ-որ մեկը, ում զանգին Ամանորի գիշերը սպասում է Առաքել Միրզոյանը:
Ոչ, նման անձնավորություն դեռ չկա:
Ամանորին երբևէ շատ գինովցած եղե՞լ եք այն աստիճան, որ մոռանաք Ձեր՝ Եվրոպայի չեմպիոն լինելու փաստը:
Ես ցանկացած առիթի էլ ոչ միայն շատ չեմ խմում, այլև ընդհանրապես չեմ խմում. առանց ոգելից խմիչքի ինձ համար շատ հաճելի է:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան