Ռուսաստանում զինվորականները ճահիճ են նետել 1 մլն ռուբլու զինամթերք. քրեական գործ է հարուցվել
Կամչատկայի զորամասերից մեկում հրամանատարի տեղակալը կարգադրել է ստորադասներին փորձադաշտից հանել զինամթերքն ու նետել ճահիճը։ Այս մասին հաղորդվում է Գլխավոր զինդատախազության կայքում։
Հրձիգ զենքից, նռնականետերից ու մարտական մեքենաներից կրակելուց հետո
սպան կարգադրել է զինծառայողներին ավելի շատ ցույց տալ օգտագործված
զինամթերքի քանակությունը և չօգտագործվածների մեջ մտցնել փամփուշտներ ու
ականներ։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ավելի ուշ զինամթերքը նշվել է որպես օգտագործված։ Վնասի ընդհանուր ծավալը գնահատվում է ավելի քան 1,3 մլն ռուբլի։
Քրեական գործ է հարուցվել «Ռազմական գույքի միտումնավոր վերացում կամ վնասում» հոդվածով։