Ռուս հայտնի պրանկերները խոստովանել են, որ Պուտինին զանգել հնարավոր չէ
Հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը ուկրաինական «Страна» հանդեսին պատմել են, որ ոչ մի կերպ չեն կարողացել զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Լեկսուսի խոսքով՝ ՌԴ նախագահին զանգահարելը շատ դժվար է, քանի որ վերջինս չունի հեռախոս և օգտվում է հսկված համակարգով հեռախոսներից.
«Տեսականորեն, եթե անգամ մենք ուզեինք զանգահարել Պուտինին, ապա չէինք էլ կարողանա նրա հետ խոսել»,- խոստովանել է պրանկերը:
Պուտինին անվտանգության ծառայության ղեկավարի միջոցով կապ հաստատելը նույնպես բարդ է, քանի որ անվտանգության աշխատակիցները շատ լավ ճանաչում են պրանկերներին:
Վլադիմիր Պուտինն իսկապես չունի սմարթֆոն և չունի օգտահաշիվ ոչ մի սոցիալական կայքում: Այս մասին բազմիցս հաստատել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ամսում երեք անգամ հայտնվել է ռուսաստանցի պրանկերների ուշադրության կենտրոնում. նրանք Փաշինյանի անունից զրուցել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: