Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով
Կրեմլի մամուլի ծառայությանը:
Մամուլի ծառայությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ հայտնի է, որ այն իրականացվել է Մերձմոսկովյան շրջանում: Մամուլում արարողության լուսանկարները նույնպես դեռ չեն շրջանառվում:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի
վրա, որ արդեն մի քանի տարի է, ինչ Պուտինն անխախտ կերպով ամեն տարի
մասնակցում է «Մկրտության լոգանքին»:
Այս ավանդույթը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: