ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցները պատրաստվում են 100 000 աղյուս ուղարկել դեմոկրատներին, որոնք հրաժարվում են ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
ԱՄՆ-ում մեկնարկել է Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության առաջնորդներ Նենսի Փելոսիին և Չակ Շումերին աղյուսներ ուղարկելու ակցիայի համար միջոցների հավաքագրումը, գրում է «Վզգլյադ» պարբերականը:
Այսպիսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ցանկանում են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ֆինանսավորել հրաժարված դեմոկրատներին ապացուցել, որ «պատի գաղափարն աշխատում է»:
Ակցիայի մեկնարկի մասին հաղորդագրությունը հրապարակվել է Trump Make America Great Again Committee կազմակերպության կայքում, հենց այս կազմակերպությունն էլ կզբաղվի աղյուսների համար գումարի հավաքագրմամբ: Ակցիայի մասնակիցները մտադիր են 100 000 աղյուս ուղարկել դեմոկրատականների գրասնյակներ:
Արշավին մասնակցել ցանկացողներին առաջարկում են վճարել 20 դոլար մեկ աղյուսի համար և ընտրել, թե ում են ուզում այն ուղարկել՝ Փելոսիին, թե՞ Շումերին: