ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Ղրիմի տարածքում ձերբակալել են սահմանը հատել փորձած ուկրաինացու
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմի տարածքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը առանց անձը հաստատող փաստաթղթերի փորձել է հատել երկրի սահմանը, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի կողմից սահմանը հատել փորձած անձը 27 տարեկան է, նրան ձերբակալել են «Ջանկոյ» սահմանային անցակետի մոտ, երիտասարդի մոտ չի հայտնաբերվել որևէ փաստաթուղթ:
Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացին սահմանային գոտի մուտքի կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է կցվել 2014 թվականին: