Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել. պետական գործիչը քաղաքավարի ստերի համար չէ. Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանի մասին
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս արած հայտարարությանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։
Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս «մոտեցումը» կար։ Արդյունքը զրո է»: