Լիվերպուլը սահմանելու է զբոսաշրջիկների համար հարկ
Մեծ Բրիտանիայի Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է տուրիստական հարկ սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է ITV-ն:
Նախատեսվում է, որ հավաքված միջոցներն օգտագործվելու են քաղաքում մշակութային միջոցառումների ֆինանսավորման, աշխատատեղերի ստեղծման և կրթությանն աջակցելու համար:
Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական կառավարությունը կոնսուլտացիաներ Է անցկացնում այս հարցի շուրջ, ուսումնասիրում է մյուս խոշոր քաղաքների փորձը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ նոր հարկի գումարը կարող է կազմել հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ ֆունտ ստեռլինգ: