Սերբիայի նախագահը Բելգրադ այցի ժամանակ Պուտինին շուն է նվիրել
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադ ժամանած իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին նվիրել է Շարփլանինեք ցեղատեսակի հովվաշուն: Այս մասին հայտնում է Տասս-ը։
Պուտինը, կարծեք, հավանել է իր 4 ամսական շանը, որի անունն է Պաշա։
Շարփլանինեք ցեղատեսակի շները գտնվում են հիմնականում Բալկանյան թերակղզում, նրանց հասակը մոտավորապես 60 սանտիմետր է, դրանք համարձակ են և կատաղի ու կարող են կռվել արջերի կամ գայլերի հետ։ Շարփլանինեքն առաջացել է Հարավսլավիական հովվաշնից և համարվում է նրա միակ պահպանված ցեղատեսակը, որը 1939թ․-ից սկսած կոչվել էԻլյյան հովվաշուն մինչև 1956թ., երբ դրանք հայտնի դարձան Շարփլանինեք անունով։
Ըստ լեգենդի, Ալեքսանդր Մեծի ռազմիկներն են իրենց արշավների ժամանակ բերել իրենց հետ։
Պուտինը նախկինում շներ է նվեր ստացել Թուրքմենստանից, Բուլղարիայից, Ճապոնիայից ու Ղրղզստանից։