Անհրաժեշտ է քննարկել Brexit-ի մասին համաձայնագրի նախագծի վերսկսման մասին հարցը. ԳԴՀ ԱԳՆ ղեկավար
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների վերսկսման հարցը, բայց միայն այն դեպքում, եթե ԵՄ բոլոր երկրները սատարեն այդ քայլին, հաղորդում է Reuters-ը:
«Ի վերջո, խոսքն այն մասին է լինելու՝ արդյո՞ք վերանայել գործարքը, որը պահանջում է բոլոր 27 անդամ պետությունների հաստատումը, ինչը նշանակում է, որ բոլորը պետք է միանան: Սա՛ պետք է հիմա քննարկվի», - ասել է նա ZDF հանրային հեռարձակողին:
Ավելի վաղ՝ հինգշաբթի Մաասը հայտարարել էր, որ «դժվար է պատկերացնել», որ համաձայնագիրը կվերանայվի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրենսդիրներին ասել է, որ իր համար «պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չի լինելու»: