Ադրբեջանցիները Լապշինին «խորհուրդ են տվել» չսիրել Հայաստանը
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական կայքերից մեկի` իրեն ուղղված սպառնալիքի մասին:
«Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում բառացիորեն գրված է. «…Եթե Լապշինը չդադարի սիրել Հայաստանը, մեր համբերությունը կսպառվի»: Կարծես թե ադրբեջանցիների համար քիչ էր այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստրասբուրգը պատասխանատվության էր ենթարկել նրանց իմ նկատմամբ սպանության փորձի համար: Շուտով նաև դատական պրոցես կսկսվի ԱՄՆ-ում»,- գրել է Լապշինը:
Լապշինը նման սպառնալիքների համար «շնորհակալություն» է հայտնել և տեղեկացրել, որ իր փաստաբաններին այն կուղարկի՝ գործին կցելու համար:
«Նրանց (Ալիևի) համար կարևոր է, որ ես մոտ ժամանակներս գնամ Արցախ: Այդկերպ նրանք կկարողանան իմ այցը որակել որպես «մտադրված սադրանք Հայաստանի կողմից»՝ կապված Մնացականյանի և Մամեդյարովի միջև ընթացող փարիզյան բանակցությունների հետ: Դրա համար էլ նրանք այս օրերին ակտիվ կմեկնաբանեն իմ ցանկացած քայլը Հայաստանում՝ ցանկանալով յուրաքանչյուր քայլը մաքսիմալ կերպով քաղաքականացնել»,- ասել է Լապշինը:
Նա նաև գրել է, որ ավելի ուշ կայցելի Արցախ: Մինչ այդ Լապշինը կլինի Դիլիջանում, Գառնիում, Սևանում: