ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։
«Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ միջոցառումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ կառույցը լիարժեք աջակցում է հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։