ԱՄՆ-ում Մորգան Ֆրիմանի թոռնուհուն սպանած անձը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ-ի դատարանը հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան ֆրիմանի խորթ թոռնուհուն սպանած անձին 20 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է Daily Mail պարբերականը:
Սպանությունը կատարվել էր 2015թ.-ի օգոստոսին: Երեսուներեքամյա Իդինա Հայնսի դին հայտնաբերվել էր Նյու Յորքի իր տան մոտակայքում: Մարդասպանը նրա զուգընկեր Լամար Դևենփորթն է, որը կնոջը դանակի 25 հարված էր հասցրել:
Վկաների խոսքով՝ ռեփ կատարող Դևենփորթն իրեն դիվահալած է համարել և փորձել է իբրև թե զոհի միջից քշել սատանային:
Սկզբում Դևենփորթին երկրորդ աստիճանի կանխամտածված սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն նրա փաստաբաններին հաջողվել էր դատարանին համոզել, որ երիտասարդը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել, որից հետո մեղադրանքը փոխվել էր առաջին աստիճանի չկանխամտածված սպանության մեղադրանքի:
Հայնսը Մորգան Ֆրիմանի առաջին կնոջ որդեգիր երեխայի դուստրն էր, որն աշխատում էր որպես դերասանուհի և գրող: Ֆրիմանը և Հայնսը հաճախ էին միասին հայտնվում հանրության առաջ: Դևենփորթի մայրը և փաստաբանները մեղադրել են Ֆրիմանին զոհի հետ սեռական կապ ունենալու համար, սակայն դերասանը հերքել է մեղադրանքը: