Բաքուն ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում հույսը Մոսկվայի հետ է կապում․ Փոլադ Բյուլբյուլօղլի
Հուսով ենք, որ այս տարի վերջնականապես իրական քայլեր կարվեն այս հին (ղարաբաղյան) հակամարտության լուծման համար, որը խանգարում է ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Նրա խոսքով, անկասկած, հակամարտության շուտափույթ կարգավորումը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը։
«Ադրբեջանական կողմը ակնկիալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես մեր տարածաշրջանի ամենախոշոր եւ հզոր երկիր, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իրական առավելագույն ջանքեր կգործադրի այս հակամարտության միջազգային օրինական լուծման համար»,- նշել է նա։