Թուրքիան և ԱՄՆ-ը կշարունակեն Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կշարունակեն բանակցությունները Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:
Չավուշօղլուն հաղորդել է, որ առաջիկա բանակցություններում պետք է հայտնի լինի, թե որքանով է Սիրիայի անվտանգության գոտու գաղափարների վերաբերյալ Թուրքիայի և Միացյալ Նահանգների տեսակետները համընկնում:
«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին կարեւոր է կայունության, սիրիացիների տուն վերադարձի, այդ թվում` մեր քուրդ եղբայրների, և ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: