Մրայա Քերին իրեն շանտաժի ենթարկած հայազգի օգնականից 3 մլն դոլար փոխհատուցում է պահանջում
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մրայա Քերին դատի է տվել իր նախկին օգնական Լիանա Ազարյանին, գրում է Radar հարթակը:
Երգչուհու հավաստմամբ՝ Ազարյանը, որը 2015թ.-ին իր մոտ աշխատանքի էր անցել որպես օգնական, մի քանի գաղտնի տեսագրություններ է արել: Ազարյանն ընկերների շրջանում տարածել է տեսանյութերը և շանտաժի ենթարկել երգչուհուն՝ սպառնալով իրեն աշխատանքից ազատելու դեպքում հրապարակել տեսանյութերը:
Երգչուհին սկսել է օգնականի լռության դիմաց տարեկան 327 հազար դոլար վճարել՝ արդյունքում վտարելով Ազարյանին 2017թ.-ի նոյեմբերին, որից հետո օգնականը շարունակել է շանտաժը և 8 մլն դոլար է պահանջել:
Հայտնի է, որ տեսանյութերից մի քանիսն «ինտիմ» բնույթի են: Քերին նախկին օգնականից բարոյական վնասի դիմաց 3 մլն դոլար փոխհատուցում է պահանջում: