Հայաստանի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացին Ռուսաստանում ձերբակալվել է
Ռուս սահմանապահներն Աստրախանի «Կարաուզեկ» հսկիչ անցակետում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանում կատարած հանցագործության համար:
«Օտարերկրացին մեղադրվում է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու և մարդու առողջությանն անզգուշությամբ վնաս հասցնելու մեջ: Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի սահմանային գրանցման ժամանակ: Նա Ստամբուլից գնում էր ղազախական Ատիրաու քաղաք», – ասված է ՌԴ Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն հանձնել են ոստիկանությանը: