Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է մոլեգնում (լուսանկարներ)
Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է տիրում, որի պատճառով ավազի հաստ շերտը պատել է քաղաքները՝ դժվարացնելով մարդկանց տեղաշարժը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին, մայրաքաղաք Կահիրեում մարդիկ փողոց են դուրս գալիս հատուկ պաշտպանիչ դիմակներով:
Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժամ արագության:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եղանակային երևույթի հետևանքով
երկու օրով կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային հաղորդակցությունը:
Ավելի վաղ ավազամրրիկ է գրանցվել Չինաստանի հյուսիսային շրջաններում: