Գերմանիայում առաջին անգամ տրանսգենդեր պատգամավոր կաշխատի
Գերմանիայում պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում տրանսգենդեր պատգամավոր կաշխատի:
Ինչպես ներկայացնում է Россия 24-ը, «Կանաչներ» կուսակցությունը ներկայացնող Մարկուս Գանսերերը Բավարիայի խորհրդարանի պատգամավոր է դարձել դեռևս 2013
թվականին, երբ դեռ տղամարդ էր: Սակայն շաբաթներ առաջ՝ իր երկրորդ ժամկետով
ծառայությանն անցնելուց հետո, Գանսերերը հայտարարել է, որ իր մեջ կանացի էություն է ապրում:
Այժմ արդեն Մարկուսը ներկայանում է որպես Տեսսա Գանսեներ և կոչ է անում գերմանական կառավարությանն օրենսդրական մակարդակով հեշտացնել սեռափոխության ընթացակարգը: Այժմ Գերմանիայում դրա համար անհրաժեշտ է երկու բժշկի համաձայնություն:
2018-ի դեկտեմբերին Բունդեսթագը հավանության է արժանացրել օրինագիծը, որը թույլատրում է երրորդ սեռ նշել քաղաքացիական կացության ակտերում արվող գրանցումներում: