Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել
ԳլխավորԱյսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։
Լուրը հաստատեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից: «Հիվանդը նոր է տեղափոխվել. այս պահին չենք կարող հավելյալ տեղեկություն հաղորդել»,- ասացին ԲԿ-ից:
Հավելենք, որ Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արման Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում. վերջինս ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան
ստորաբաժանման միջոցով 18։00-ի սահմաններում»,- գրված է ֆեյսբուքյան էջում: