«Չե՛նք հրաժարվում, ախպարիկ». hայերն ու թուրքերը կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը
2007 թվականին Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան մոտ սպանված
խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին ավանդական դարձած սգո միջոցառում է տեղի
ունենալու խմբագրության դիմաց: Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլի «Ակօս»-ից:
Ամեն տարի ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, բազմաթիվ հայեր և թուրքեր են հավաքվում սպանության վայրում և ոգեկոչում ազատ խոսքի ջատագով Դինքի հիշատակը:
Միջոցառման համար արդեն պատրաստվել է պաստառ, որը կրում է Հրանտ Դինքի սիրած «ախպարիկ» բառով կազմված «Չե՛նք հրաժարվում, ախպարիկ» (Vazgeçmiyoruz
Ahparig) արտահայտությունը: