Կրեմլը հիմարություն է համարել այն պնդումը, թե Թրամփը Մոսկվայի համար է աշխատում
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հիմարություն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին այն մեղադրանքները, թե նա Մոսկվայի լրտես է, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ինչպես կարող է Միացյալ Նահանգների նախագահը այլ երկրի լրտես լինել»,- տարակուսել է Ուշակովը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ՀԴԲ-ն նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի հրաժարականից հետո սկսել է ստուգել՝ արդյո՞ք Թրամփը Ռուսաստանի օգտին եւ ԱՄՆ-ի դեմ է գործում։