Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը նոր եռակողմ գագաթնաժողով են նախապատրաստում
Ռուսաստանը զբաղված է Իրանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմամբ: Այս մասին չորեքշաբթի 2018 թվականի արդյունքներով մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եռակողմ գագաթնաժողովն ընդունելու մեր հերթն է: Մենք այդպիսի գագաթնաժողով ենք նախապատրաստում, ձեզ հավաստիացնում եմ, որ այն տեղի կունենա»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: