ԱՄՆ-ն դատապարտել է Իրանին արբանյակ արձակելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։
«Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին տանող ճանապարհի վրա Իրանի փաստացի առաջխաղացում է»,-եզրափակել է Պոմպեոն։