Կյանքն ինձ վերք էր հասցրել' դեռ ծնվելիս դեմքիս կեսը կաթվածահարված էր. Ս.Ստալոնե
Ես ոչ ոք էի և պետք է մնայի այդպիսին: Կյանքն ինձ վերք էր հասցրել' դեռ ծնվելիս դեմքիս կեսը կաթվածահարված էր: Ուսուցիչներն ինձ մտավոր հետամնաց էին համարում, իսկ մայրս դեռ մանկության ժամանակ էր խաչ քաշել վրաս: Յոթ տարվա ընթացքում, յոթ երկար ու քաղցած տարիների ընթացքում, գործակալներն ու պրոդյուսերները միաբերան ու խմբովի պնդում էին, որ ես պետք է հրաժարվեմ սկզբում դերասանի, ապա և' սցենարիստի ուղուց: Ինձ հիասթափեցնում էին կաստինգների ժամանակ, երբ ես անգամ հասցրած չէի լինում վերարկուս հանել, իսկ պրոդյուսերներն իմ սցենարները խոտանում էին' առանց մի տող անգամ կարդալու: Ես արցունքներս էի կուլ տալիս, աշխատելու ժամանակ: Մաքրում էի առյուծների վանդակները կրկեսում, միս էի կտրատում: Յոթ երկար, ծանր տարիներ: Արցունքների, քրտինքի և ինքս ինձ հավատալու յոթ տարի: Դուք նույնպես ոչնչի չեք հասնի, մինչև չապրեք հուսահատության ժամանակաշրջանը: Իսկ հետո՞: Իսկ հետո ես մի ամբողջ տարի ապրում էի 1600 դոլարով: Եվ գրեցի “Ռոքքին”: Հավատացեք ձեզ և սիրեք ձեր մորը: