Բրիտանացի իրավապահները բռնագրավել են Գաջիևի կնոջ՝ 1,2 մլն դոլար արժողությամբ մատանին
Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի կինը ստիպված կլինի բացատրություններ տալ Քրեական հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը թանկարժեք գնումների համար միջոցների ծագման վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որ ուսումնասիրում է Ադրբեջանի Միջազգային բանկի խորհրդի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի, որ ներկայումս պատիժ է կրում իր հայրենիքում, և նրա կնոջ` Զաֆիրայի ունեցվածքի ծագումը, առգրավել է մոտ 1,2 միլիոն դոլար արժողությամբ Cartier ադամանդե մատանին։
2011թ․ Harrods-ում ձեռք բերված ադամանդե մատանին առգրավվել է ոսկերչից, որը զբաղվում էր դրա վերականգնումով։
Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը ենթադրում է, որ անհրաժեշտ է հետագայում հետաքննել այս շքեղ իրը ձեռք բերելու համար նախատեսված միջոցների աղբյուրը:
Գաջիևի կինը` Զամիրա Գաջիևը, պետք է բացատրի, թե ինչպես են զույգը 22 մլն ֆունտ արժողությամբ գույք գնել: 2018 թ. նոյեմբերին գործակալությունը առգրավել է նաև մոտավորապես 400 հազար արժողությամբ 49 այլ ոսկերչական իրեր, որոնք նախատեսված էին Christie-ի աճուրդի համար:
Ինքը Զամիրա Հաջիևան ձերբակալվել է անցյալ տարի «ունեցվածքի անհասկանալի ծագման հարցաքննության» շրջանակներում։ Կալանավորումը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել:
Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը Լոնդոնի Harrods խանութ-սրահում 10 տարվա ընթացքում ծախսել է 16 մլն ֆունտ սթեռլինգ, ընդ որում նա վճարել է իր ամուսնու նախկին բանկի 35 վարկային քարտերով։ Սակայն նոյեմբերի 8-ին Զամիրա Հաջիևը գրավի դիմաց ազատ էր արձակվել: