Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները»՝ փորձելով հանգստացնել «դեղին բաճկոնների» շարժումը՝ մի քանի շաբաթ շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաներից հետո, հաղորդում է AP-ին։
Մակրոնը մեկնում է Գրանդ Բուրգերյուլդե, որը մի փոքրիկ քաղաք է Նորմանդիայում, որտեղ նա կհանդիպի 600 քաղաքապետերի եւ տեղական պաշտոնյաների հետ:
Չնայած անվտանգության բարձր մակարդակին, տրանսպորտի երթեւեկության արգելքին եւ քաղաք սահմանափակ մուտքին՝ «դեղին բաճկոններով» տասնյակ բողոքավորներ են հավաքվել քաղաքի մոտ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը:
Մակրոնն սկսեց իր ճանապարհորդությունը՝ կանգ առնելով ոչ մեծ քաղաք Գասնիում, որտեղ նա մասնակցեց տեղական պաշտոնյաների հանդիպմանը, որտեղ որոշներ անհանգստություն հայտնեցին թոշակառուների եւ պետական ծառայողների գնողունակության անկման առիթով:
Այս շաբաթ Մակրոնը «նամակ է ուղարկել ֆրանսիացիներին», որպեսզի մարդկանց մեջ ցանկություն արթնացնի իրենց տեսակետներն արտահայտել մի շարք տնտեսական եւ քաղաքական հարցերի շուրջ՝ եռամսյա «մեծ դեբատների» ընթացքում: