Իսպանիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է 14 մարդ
Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d'Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու:
«Ներկա դրությամբ 14 մարդ է ձերբակալված այն գործողության ընթացքում, որը երեքշաբթի անցկացվում է Բարսելոնայում և Ինգուալադայում (Բարսելոնայի նահանգ)», - ասված է իրավապահ մարմինների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
«Ալեքսանդրիա» անվանումը կրող գործողությունը Կատալոնիայում սկսվել է վաղ առավոտյան: Բարսելոնայում և Ինգուալադայում անցկացվում են վեց խուզարկություն, որոնցում ներգրավված են ոստիկանության մոտ հարյուր աշխատակիցներ: Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործունեության համար, նրանց նաև մեղադրանքներ կառաջադրվեն հանցավոր խմբավորմանը պատկանելու, բնակչության առողջության դեմ, սեփականության դեմ ծավալած գործունեության համար:
La Vanguardia թերթի տվյալով՝ խոսքն իսլամիստական խմբի մասին է, որը մտադրվել էր ահաբեկչական գործողություն կատարել: Դրա միջուկը կազմում են Ալժիրից սերվածները, որոնք ավելի վաղ քրեական պատասխանատվության են ենթարկվել բռնության կիրառմամբ գողությունների, կողոպուտների և թմրանյութերի տարածման համար: