Միայն պատը կաշխատի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնդուրասից միգրանտների նոր քարավանի մասին տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն պատը կարող է նրանց կանգնեցնել, և կոչ է արել դադարեցնել «շաթդաունը» (կառավարության աշխատանքի դադարը): Ավելի վաղ հաղորդվել էր, որ քարավանում ավելի քան 500 մարդ է, Հոնդուրասից շարժվում են դեպի ԱՄՆ։ Այս մասին գրում է Ria novosti-ն։
«Հոնդուրասից մեծ նոր քարավան է շարժվում դեպի մեր հարավային սահման։ Նենսիին (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոս) և Չակին (ԱՄՆ-ի սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումեր) ասեք, որ պտտվող դրոնը նրանց չի կանգնեցնի։ Միայն պատը կաշխատի։ Միայն պատը կամ պողպատե ցանկապատը կպաշտպանի մեր սահմանը։ Դադարեք խաղալ քաղաքական խաղեր և դադարեցրեք «շաթդաունը»»,- գրել է Թրամփն իր Թվիթերում։
ԱՄՆ-ում մի շարք գերատեսչություններ դեկտեմբերի 22-ից սկսած ոչ ամբողջական ռեժիմով են աշխատում։ «Շաթդաունի» պատճառը նախագահի և դեմոկրատական կուսակցության միջև տարաձայնությունն է հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու նպատակով ֆինանսավորման հարցի շուրջ։ Թրամփը, ով Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար պահանջում է 5,7 միլիարդ դոլար, հրաժարվում է ստորագրել բյուջեն։ Դեմոկրատները, ովքեր ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում, պատրատստ են լրացուցիչ միջոցներից տրամադրել 1,3 միլիարդից ոչ ավելի։