Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել
Սիրիայի հարավ-արևմուտքում և արևելքում սաստիկ ցուրտ պայմաններում մահացել է առնվազն 15 երեխա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապպիրալեի հայտարարությունում։
«Ցածր ջերմաստիճանն ու ծանր կենսապայմանները Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող «Ռուկբան» (փախստականների սիրիական ճամբար) վտանգավոր է երեխաների կյանքի համար։ Մեկ ամսում առնվազն ութ երեխա է մահացել, նրանց մեծ մասը ութ ամսականից փոքր է, իսկ ամենափոքր գրեթե մեկ ժամ է ապրել»,- նշված է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքում ընտանիքները լքում են հակամարտության գոտին և երկար ժամանակ մնում են անտուն և առանց առաջին անհրաժեշտության իրերի։ Վտանգավոր և ծանր ճանապարհին մահացել է 7 երեխա, մեծ մասը մեկ տարեկանից փոքր։