2018-ին Եվրամիության երկրներ է ժամանել 150 հազար միգրանտ
2018 թվականին մոտ 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Այս մասում Եվրոպական խորհրդարանում հայտնել է Մելանյա-Գաբրիելա Չոթը՝ հունվարին ԵՄ-ի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնած Ռումինիայի ներկայացուցիչը:
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի նիստերի հեռարձակումը Համացանցի միջոցով իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի տեսածառայությունը:
«Միջերկրական ծովի գոտում միգրացիայի հետ կապված իրադրությունը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է: Այդ մասին վկայում են եվրոպական աշխարհամաս ժամանած միգրանտներին վերաբերող տվյալները. 2018 թվականին նրանք 150 հազար էին, ինչը մեկ քառորդով նվազում է 2017 թվականի իրադրության մոակարդակի համեմատությամբ: Դա ամենացածր մակարդակն է վերջին հինգ տարվա ընթացքում», - ընդգծել է Չոթը:
«Ընդ որում՝ 2018 թվականի ցուցանիշը 92 տոկոսով ցածր է միգրացիոն հոսքի այն բարձրակետից, որը դիտվել է ճգնաժամային 2015 թվականին: Այդ ամենը ցույց է տալիս, որ հանգուցային երկրների հետ գլոբալ գործողությունները և համագործակցությունը գործուն են և պետք է շարունակվեն», - նշել է ԵՄ-ի Նախարարների խորհրդի ներկայացուցիչը: