Իրանի ԱԳ նախարարը բողոք է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին
Իրանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Նիդերլանդների դեսպանին Հաագայում Իրանի դիվանագիտական առաքելության վրա հարձակման կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Նիդերլանդների դեսպանը հրավիրվել է Եվրոպայում Իրանի ԱԳՆ-ի առաջին դեպարտամենտի ղեկավարի կողմից, նրան վճռական բողոք է ներկայացվել», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որը նշում է, որ Իրանի բողոքը կապված է Հաագայում Իրանի դեսպանատան վրա որոշ հակահեղափոխական և անջատողական անձանց հարձակման հետ:
Նշելով անցյալում նման հարձակումների և Նիդերլանդների ոստիկանության անհամապատասխան միջոցների մասին, Եվրոպայում Իրանի ԱԳՆ-ի առաջին դեպարտամենտի ղեկավարը Ամստերդամին դիվանագիտական հարաբերությունների և Հաագայում Իրանի դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում լուրջ գործողություների կոչ է արել: