Վլադիմիր Պուտինն անձամբ է կարդում թարմ մամուլը և համացանցի լուրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարդում թարմ մամուլը եւ համացանցի լուրերը, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլում եւ Նոր Օգարյովում նախագահի սեղանին կամ ընդունարանում գրեթե բոլոր թերթերը եւ ամսագրերը կան: Նա դրանցից շատերը կարդում է: Կարդում է նաեւ ինքնաթիռում, քանի որ նրա համար դա փաստացի եւս մեկ տուն է: Չի խուսափում նաեւ համացանցից, անձամբ նայում է լուրերը», - «ԱիՖ»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ համացանցը գործում է նաեւ նախագահական ինքնաթիռում:
«Բացի այդ մամուլի ծառայությունը նախագահի համար տարբեր տեղեկատվա-վերլուծական նյութեր է պատրաստում: Ամեն օր երկրի ղեկավարի համար հեռուստալուրերի ծաղկաքաղ է արվում, հեռուստատեսային դայջեստ, որը նա դիտում է, երբ ժամանակ ունի. երբեմն, երբ մեքենայում է կամ ինքնաթիռում, երբեմն՝ արդեն գիեշրը տանը», - պատմել է Պեսկովը:
«Երբեմն նա ինչ-որ մեկից իմանում է այս կամ այն հաղորդումների կամ լուրերի մասին եւ հանձնարարում է իր համար ծաղկաքաղ պատրաստել: Տեղեկատվության ծառայողական աղբյուրների քանակը նույնպես շատ մեծ է. դրանք նախարարություններ եւ գերատեսչություններ են, հատուկ ծատռայություններ եւ այլն», - հավելել է նա: