«Իսլամական պետության» ահաբեկիչները Նիգերիայում քաղաք են զավթել
«Իսլամական պետության» ահաբեկիչները Նիգերիայում զավթել են Ռանն քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ քաղաքն ամբողջությամբ անցել է գրոհայինների վերահսկողության տակ։ Զինվորականներից մեկն անանունության պայմանով հայտնել է, որ կառավարական ուժերը լքել են բնակավայրը։
Դեպքը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, ինչը հարված է հասցրել նախագահ Մուհամմեդ Բուհարիի վերընտրման պլաններին։ Ընտրությունները տեղի կունենան փետրվարին։
Դեկտեմբերի սկզբին տեղեկություններ էին տարածվել, որ նախագահին փոխարինել են իր նմանակով։ 2017 թվականին Բուհարին 5 ամսով գտնվել է Մեծ Բրիտանիայում՝ բուժման նպատակով։ Այդ ժամանակ սոցցանցերում շշուկներ էին տարածվել, որ նախագահը մահացել է և նրան փոխարինել են Ջուբրիլ անունով սուդանցի նմանակով։