Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Գդանսկի քաղաքապետի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնում են տեղական աղբյուրները: Սգո օրեր կհամարվեն հունվարի 15, 16, 17-ը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետը դանակահարության հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում: Հունվարի 13-ին 53-ամյա Պավել Ադամովիչը հարձակման էր ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Դեպքը տեղի էր ունեցել բարեգործական համերգի ժամանակ՝ քաղաքապետի ելույթի ընթացքում: Ադամովիչը հարվածներ էր ստացել սրտին, պարանոցին և որովայնին։
Պավել Ադամովիչը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել 5 ժամանոց բարդ վիրահատության:
Անմիջապես դանակահարությունից հետո ձերբակալվել է 27-ամյա մի երիտասարդ, որը նախկինում դատապարտված է եղել 5.5 տարվա ազատազրկման` բանկ թալանելու մեղադրանքով:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հանցանքից հետո երիտասարդը բեմից բղավել է, որ իրեն անարդար կերպով են դատապարտել և բանտում կտտանքների ենթարկել, և դա տեղի է ունեցել նախկին կառավարության օրոք, որը սատարում էր Աբրամովիչին: Հաղորդվում է, որ չարագործը հոգեկան խնդիրներ ունի: