Թուրքիայում անկում է ապրում արդյունաբերությունը, նվազում են ներդրումները. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակին։
Կարո Փայլանը գրել է. «Արդյունաբերությունը անկում է ապրել 6.5 տոկոս, նվազել են արտադրությունը եւ ներդրումները։ Աճում է գործազրկությունը։ Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք»։