Գդանսկի դանակահարված քաղաքապետը մահացել է
Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը, ով դանակահարվել էր հունվարի 13-ին բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում, մահացել է։ Այս մասին հայտնել է Լեհական ռադիոն։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ համերգի ավարտին մի տղամարդ վազել էր բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։ Դանակահարելուց հետո հարձակվողը մնացել էր բեմում ու բարձրախոսով հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ նախկինում «սխալմամբ դատապարտվել է» ու ազատազրկվել։ Իր քայլը հարձակվողը բացատրել էր որպես վրեժ բանտում կրած «խոշտանգումների» համար, որի մեղավորը, ըստ նրա, լ Քրիստոնեա-դեմոկրատական ու լիբերալ- պահպանողական կուսակցություն է, որի անդամ է Ադամովիցը։ Հարձակվողը ձերբակալված է։