Կանայք գրավել են ամերիկյան սերիալները
Ամերիկյան հեռուստասերիալներում գլխավոր դերերում ավելի շատ կանայք են հանդես գալիս, քան տղամարդիկ։ Газета.ru-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ նման ուսումնասիրություն է իրականացրել Amper-ը։
251 սերիալից, որոնք մշակման կամ արտադրության փուլում են, 42 տոկոսի դեպքում կենտրոնում կին-առաջնորդն է, 20 տոկոսի՝ տղամարդ, սերիալների 38 տոկոսի դեպքում չկա հստակ լիդեր, դրանք ընտանիքներ են, անձանց խումբ, զույգ կամ ընկերներ։
NBC и The CW հեռուսաալիքների նկարած սերիալների գլխավոր դերերում են հիմնականում կանայք։