Իրանի օդուժին պատկանող Boeing-707-ի բեկորների տակից 7 դի է դուրս բերվել (լուսանկարներ)
Թեհրանի մերձակայքում՝ Քարաջի օդանավակայանի մոտ կործանված Boeing-707-ը պատկանել է երկրի օդուժին:
Տեղեկությունը հաստատել է նաև լրագրող Մոհամադ Հաշեմին՝ հավելելով, որ Բիշքեկից վերադարձող օդանավը բեռնատար էր ու միս էր տեղափոխում:
Իրանի
քաղավիացիայի վարչությունից հայտնել են, որ կործանված Boeing-ը 42 տարվա էր ու պարբերաբար բեռնափոխադրման չվերթներ էր կատարում:
Ըստ թարմ
տվյալների՝ օդանավում եղել է 16 մարդ, որից 7-ը զոհվել է: Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարի փոխանցմամբ՝ փրկարարներն օդանավի բեկորների տակից յոթ դի են հանել: Նշվում է, որ ավիաաղետի հետևանքով ողջ է մնացել միայն մեկ մարդ՝ օդանավի ինժեները:
Ավիաաղետի պատճառը դեռևս անհայտ է: Շրջանառվում են եղանակային անբարենպաստ պայմանների և օդաչուների՝ինքնաթիռի վերահսկողությունը կորցնելու, շինությանը բախվելու վարկածները: